Virgin ընկերության առաջին զբոսաշրջային տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել

23:53 • 03.12.16

Virgin Galactic ընկերությունը հաջողությամբ ավարտել է իր առաջին VSS Unity ենթաուղեծրային հրթիռային տիեզերանավը, որը ղեկավարվում է մարդու կողմից: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ընկերության թվիթերյան էջում:

«VSS Unity-ն բարեհաջող վայրէջք է կատարել: Դա մեր ընկերության ուժերով կառուցված տիեզերանավի առաջին թռիչքն էր»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերությունը նաև ընդգծել է, որ անձնակազմն ու սարքավորումը Երկիր են վերադարձել անվնաս:

2014-ի հոկտեմբերի 31-ին ընկերության SpaceShipTwo զբոսաշրջային տիեզերանավը վթարվել էր փորձարկումների ժամանակ, որի հետևանքով զոհվել էր օդաչուներից մեկը:

Այդ միջադեպից հետո ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել էր, որ չի հրաժարվի առաջին տիեզերական զբոսաշրջիկը դառնալու ցանկությունից:

 

 

 


 

 

Virgin ընկերության առաջին զբոսաշրջային տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել