Apple-ն անվարորդ ավտոմեքենաներ է մշակում. ընկերությունը հաստատել է լուրերը

11:17 • 04.12.16

Apple ընկերությունն առաջին անգամ հրապարակայնորեն ընդունել է անվարորդ ավտոմեքենայի մշակման պլանները. հաղորդում է The Financial Times-ը:

Նշվում է, որ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հրապարակվել է Մայրուղիների անվտանգության ազգային վարչությանն ուղղված նամակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության թոփ-մենեջերներից մեկը վարչությանն ուղղված հաղորդագրության մեջ կոչ է արել «ազնիվ մրցույթ/մրցակցություն» կազմակերպել անվարորդ ավտոմեքենաների շուկայի նորեկների և ավանդական արտադրողների միջև: Ընկերությունը նամակում նաև հաստատել է անվարորդ ավտոմեքենաների մշակման աշխատանքները` նշելով, որ դրանք կարող են «փոփոխել տրանսպորտի ապագան»:

FT-ը հավելում է, որ ավելի քան երկու տարի Apple-ի հարյուրավոր աշխատակիցներ աշխատել են էլեկտրամոբիլի ստեղծման ուղղությամբ:

Apple-ն անվարորդ ավտոմեքենաներ է մշակում. ընկերությունը հաստատել է լուրերը