Samsung Galaxy S8-ը կարող է ներկայանալ առանց ականջակալների միակցիչի

23:45 • 06.12.16

Samsung-ի նորագույն Galaxy S8 սմարթֆոնը կարող է թողարկվել առանց ականջակալների համար նախատեսված միակցիչի:

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, առկա տեղեկությունների համաձայն` հարավկորեական ընկերությունն իր հերթական սմարթֆոնը կարող է համալրել նաև  USB Type-C միակցիչով, որը թույլ կտա լիցքավորել գաջեթն ու երաժշտություն լսել:

Բացի այդ, ենթադրվում է, որ սմարթֆոնը կներկայանա ստերեո-բարձրախոսներով և չի ունենա Home կոճակը:

Այս լուրերի պաշտոնական հաստատումը կամ հերքումը դեռ չի ստացվել:

 

 

Samsung Galaxy S8-ը կարող է ներկայանալ առանց ականջակալների միակցիչի