Թիմ Քուկը հայտարարել է Apple Watch «խելացի ժամացույցների» ռեկորդային վաճառքի մասին

14:10 • 06.12.16

Սուրբծննդյան տոներից առաջ Apple Watch «խելացի ժամացույցների» վաճառքները կտրուկ աճ են գրանցել՝ նոր ռեկորդ սահմանելով սարքի ողջ պատմության ընթացքում: Այդ մասին Reuters-ին հայտնել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը:


«Վաճառքների աճն արտառոց է: Փաստացիորեն նախատոնական շոփինգի առաջին շաբաթվա ընթացքում Apple Watch-ի վաճառքներն ավելի շատ են եղել, քան այդ ապրանքի թողարկման պահից ի վեր ցանկացած այլ շաբաթվա ընթացքում»,- նշել է Քուկը:


Apple-ի ղեկավարը նշել է, որ այս տարի «խելացի ժամացույցները» կարող են դառնալ «ամենատարածված նվերներից մեկը», այդ պատճառով ընկերությունը պատրաստվում է Apple Watch-ի պատմության մեջ լավագույն եռամսյակին:

Թիմ Քուկը հայտարարել է Apple Watch «խելացի ժամացույցների» ռեկորդային վաճառքի մասին