YouTube-ը, Facebook-ը, Twitter-ը և Microsoft-ը կմիավորվեն համացանցում ահաբեկչության դեմ պայքարելու համար
Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ը և YouTube-ը կմիավորվեն համատեղ տվյալների բազա ստեղծելու համար, որպեսզի կանխեն ծայրահեղղական նյութերի տարածումը: Դրա նպատակը ահաբեկչական խմբավորումների քարոզչության վերացումն է: Այդ մասին ասվում է ընկերությունների համատես հայտարարությունում:
Ընկերություններից յուրաքանչյուրն ինքնուրույն քրոշում կկայանացնի արդյոք հրապարակված նյութն իր մեջ ծայրահեղական ենթատեքստ պարունակում է, թե ոչ: Հրապարակված նյութերի ջնջվելու որոշումը ավտոմատ չի կայացվի: Յուրաքանչյուր դեպքում հետաքննություն կիրականացվի: Բացի այդ ընկերությունները խոստանում են, որ օգտատերերի անձնական տվյալներ չեն հրապարակվի:
Հայտարարությունում նշվում է, թե կոնկրետ որ հանգամանքներն են նպաստել նման քայլի դիմելու որոշման կայացմանը: Փետրվարին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ակառավարությունը դիմել է առաջատար ընկերություններին՝ խնդրելով աջակցել ահաբեկչության դեմ պայքարում:










