Apple-ը 450 հազար դոլար կվճարի շրջակա միջավայրը աղտոտելու մեղադրանքների վերացման համար  

09:19 • 07.12.16

 

Ամերիկյան Apple ընկերությունը համաձայնել է 450 հազար դոլար վճարել Կալիֆորնիա նահանգի իշխանություններին շրջակա միջավայրի աղտոտման համար մեղադրանքները հանելու նպատակով: Այդ մասին ասվում է նահանգի Թունավոր նյութերի վերաահսկման վարչության երեքշաբթի հրապարակած զեկույցում:

Ինչպես նշվում է փաստաթղթում՝ վերահսկող օրգանները համարում են, որ 2011-2012թթ ընթացքում Apple-ը օպերատոր է եղել էլեկտրական սարքավորումների ուտիլացման ընկերությունում, որը տեղակայված է եղել Կուպերտինո քաղաքում: Այնուհետև այդ ընկերությունը տեղափոխվել է Սաննիվեյլ ու փակվել 2013թ-ին: Վարչության աշխատակիցները պնդում են, որ երկու դեպքում էլ Apple-ը տեղյակ չի պահել իշխանություններին, ինչը պարտավոր էր անել ըստ օրենքի:

Ըստ հայտարարության՝ սարքավորումների ուտիլացման ընթացքում մթնոլորտ կարող էին ներթափանցել մեծ քանակությամբ թունավոր նյութեր, այդ թվում մետաղական փոշի:

Apple-ի պնդմամբ՝ իշխանությունները ժամանակին չեն տեղեկացվել փաստաթղթերի ուշ ձևակերպման պատճառով:

Ընկերությունը համաձայնել է վճարել նշված գումարը և անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել իր ընկերություններում, եթե իշխանությունները հրաժարվեն մեղադրանքից:

 

Apple-ը 450 հազար դոլար կվճարի շրջակա միջավայրը աղտոտելու մեղադրանքների վերացման համար