Էլեկտրամեքենաների շուկայում խոստումնալից քայլեր կատարող Faraday Future-ը ներկայացրել է իր առաջին սերիական մոդելի թիզեր-տեսանյութը

23:41 • 07.12.16

Էլեկտրամեքենաների շուկայում խոստումնալից քայլեր կատարող Faraday Future ամերիկյան ընկերությունը հրապարակել է իր առաջին սերիական մոդելի թիզեր-տեսանյութը, որում պատկերված են նորագույն մեքենայի դիմային հատվածի տարրերը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ապրանքանիշը խոստացել է գաղտնազերծել մեքենան հունվարի 3-ին և ցուցադրել այն հանրությանը Լաս Վեգասում կայանալիք սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին, որը մեկնարկելու է հունվարի 5-ին:

Ամերիկյան ընկերության նորույթի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Միայն հայտնի է, որ այն լինելու է էլեկտրական, որն ամենից երկար ընթացքը կունենա առանց վերալիցքավորման և կմրցակցի Tesla-ի մոդելների հետ:

 

 

Էլեկտրամեքենաների շուկայում խոստումնալից քայլեր կատարող Faraday Future-ը ներկայացրել է իր առաջին սերիական մոդելի թիզեր-տեսանյութը