Նորարար գրիչը ջնջում է սխալները ջերմության միջոցով (տեսանյութ)
Նորարար գրիչը կարող է այնպես անել, որ գրելիս թույլ տրված սխալներն ու ջնջումներն մեկընդմիշտ վերանան:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, գրիչը դա անում է ջերմության օգնությամբ: Նորարար սարքն ստացել է Heatvanish pen անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «ջերմությամբ հեռացնող»:
Գրիչն օգտագործում է ջերմության նկատմամբ զգայուն թանաք, որն անհետանում է տաքանալիս: Գրիչի վրա առկա կոճակն ակտիվացնում է սարքի ներսում տեղադրված էլեկտրական ջերմացնող տարրը: Այնուհետև նույն գրիչի օգնությամբ կարող եք հեշտությամբ ջնջել գրվածքը:
Ի դեպ, գրվածքը ջնջելիս գրիչը չի հպվում թղթին, այդպիսով ծխի կամ վառվող նյութի բույր չի տարածվում: Գրիչի թանաքի քարթրիջները հնարավոր է փոխել: Այս մոդելը ներկայում դեռևս նախատիպ է, սակայն ֆինանսավորման առկայության դեպքում կարող է զանգվածային արտադրության հանձնվել:
Տեսանյութը՝այստեղ։










