ԱՄՆ-ում բանվորները մամոնտի մնացորդներ են հայտնաբերել մետրոյի թունել փորելու ժամանակ (լուսանկարներ)

08:38 • 07.12.16

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում բանվորները մետրոյի նոր թունել փորելու ժամանակ մամոնտի մնացորդներ են հայտնաբերել, հաղորդում է քաղաքի մետրոյի կայքը:

Դեպքի վայր ժամանած հնէաբանները թունելից հանել են ժանիքի կտոր, գանգ և ավելի երիտասարդ կենդանու ժանիքների մասեր: Ավելի վաղ վայրի մոտակայքում գտնվել են լեռնային խեժերի հանքակուտակներ, որոնցում, հավանաբար, խրվել և սատկել են կենդանիները:

Լոս Անջելեսի մետրոպոլիտենի պատասխանատու անձինք կանխատեսել են նմանատիպ գտածոների հնարավորությունը, ահա թե ինչու համագործակցության են հրավիրել հնէաբաններին: Նրանք երաշխավորում են, որ աշխատանքների ժամանակ հայտնաբերված բոլոր հանածոները դուրս կհանվեն անվնաս վիճակում:

 

 

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ում բանվորները մամոնտի մնացորդներ են հայտնաբերել մետրոյի թունել փորելու ժամանակ (լուսանկարներ)