ExoMars-2016 տիեզերական առաքելությունը ստացել է Մարսի արբանյակի նկարը (լուսանկար)

12:43 • 07.12.16

ExoMars-2016 տիեզերական առաքելության TGO (Trace Gas Orbiter) կայանը ստացել է Ֆոբոսի` Մարսի երկու արբանյակներից մեկի նկարը:

European Space Agency-ի (Եվրոպական տիեզերական գործակալություն) հաղորդմամբ` նոյեմբերի 26-ին ExoMars-ն արել է լուսանկարը Մարսի շուրջ երկրորդ անգամ թռչելու ժամանակ: Այդ պահին TGO-ն գտնվել է արբանյակից 7,7 հազար կմ հեռավորության վրա:

Նշվում է, որ Եվրոպական տիեզերական գործակալության առաքելությունը տիեզերք է ուղարկվել 2016 թվականի մարտին: Ֆոբոս արբանյակը գտնվում է Մարսի մակերևույթից 6 հազար կմ հեռավորության վրա և ընկնում է դրա վրա պարուրաձև հետագծով 100 տարում 2 մետր արագությամբ, ինչն արբանյակը դարձնում է Արեգակնային համակարգում ամենամոտն իր մոլորակին:

 

 

Ֆոբոսը 3D-ով

 

TGO-ի ուղեծիրը

ExoMars-2016 տիեզերական առաքելությունը ստացել է Մարսի արբանյակի նկարը (լուսանկար)