Հայտնաբերվել է Պակիստանում վթարված ինքնաթիռի «սև արկղը»

22:57 • 07.12.16

Պակիստանում հայտնաբերվել է այսօր կործանված ինքնաթիռի «սև արկղը»: Russia Today-ի հաղորդմամբ` այս տեղեկությունը հաստատել են Pakistan International Airlines փոխադրող ավիաընկերության ներկայացուցիչները:

Ինքնագրիչների տեղեկության վերծանումը կարող է շատ կարևոր տեղեկություններ հաղորդել ավիավթարի պատճառների հետաքննության համար: 

Հիշեցնենք, որ Չիթրալ քաղաքից Իսլամաբադ ուղևորվող ինքնաթիռը, որը 47 ուղևորի էր տեղափոխում, վթարի է ենթարկվել Պակիստանում: Օդանավում գտնվող ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: