Չիլիացի գյուտարարն անվտանգ ձեռնոց է ստեղծել, որը դիմակայում է դանակի ծակոցին կամ մուրճի հարվածին (տեսանյութ)

23:36 • 07.12.16

Tech Insider-ը ներկայացնում է նորաստեղծ աշխատանքային ձեռնոցները, որոնք կարող են զերծ պահել մատները վնասելուց ցանկացած շինարարական աշխատանքի ժամանակ:

Նորարար անվտանգության ձեռնոցները անհավատալիորեն դիմացկուն և ամուր են: Դրանք համալրված են հատուկ կտորով, որը թույլ չի տալիս դանակին կամ սուր շեղբ ունեցող ցանկացած գործիքի հասնել մատներին: Դրանք նիտրիլային և բամբակյա հումք ունեցող ձեռնոցներ են:

Ձեռնոցի դիզայնի հեղինակը չիլիացի գյուտարար է: Այս ձեռնոցը դիմակայում է ցանկացած ծանրության և թույլ չի տալիս, որ այն կրող անձը զգա ձեռքին ընկած որև է իրի ծանրություն:

Տեսանյութը՝այստեղ։

 

Չիլիացի գյուտարարն անվտանգ ձեռնոց է ստեղծել, որը դիմակայում է դանակի ծակոցին կամ մուրճի հարվածին (տեսանյութ)