Երևան Հս. ավտոկայանում 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան տղամարդու. հետիոտնը տեղում մահացել է. Shamshyan.com

20:29 • 08.12.16

Այսօր՝ Ժամը 19:00-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին։ Հյուսիսային ավտոկայանի դիմաց Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Ղալթախչյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 34 NՏ 634 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել: Կոտայքի ոստիկանությունն ու ՃՈ աշխատակիցները պարզում են մահացածի ինքնությունը, ով մոտ 40-45 տարեկան տղամարդ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։