Mercedes-ը մրցարշավորդների համար ստեղծել է AMG GT-ի հատուկ տարբերակը (լուսանկարներ)
Հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հրապարակել է AMG GT սուպերքարի հիմքով ստեղծված մրցարշավային նոր մոդելի առաջին լուսանկարները:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան դեռևս ստեղծման փուլում է ու վերջնական պատրաստ կլինի տարեսկզբին:
Նորույթի տեխնիկական բնութագրի, ինչպես նաև գնի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Հայտնի է, որ մեքենան մասնակցելու է ապրիլի 1-ին Իտալիայի Misano World Circuit Marco Simoncelli ավտոդրոմում մեկնարկող մրցարշավային նոր սեզոնին:












