Անտարկտիդայի սառցադաշտում 112 կմ երկարությամբ ճեղք է հայտնաբերվել

19:19 • 08.12.16

Անտարկտիդայի ամենախոցելի սառցադաշտերից մեկում ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) գիտնականները 112 կիլոմետր երկարությամբ ճեղք են հայտնաբերել: Ճեղքի առաջացումը վկայում է սառցադաշտի փլուզման սկզբի և 6,5 հազար կմ մակերեսով հսկայական այսբերգի կազմավորման մասին:

Գիտնականների տվյալներով` սառցադաշտում գոյացել է 112 կմ երկարությամբ, մոտ 100 մետր լայնությամբ և մոտ 500 մետր խորությամբ հսկայական ճեղք, որը շարունակում է աճել արագ տեմպերով:

Live Science-ի հաղորդմամբ` գիտնականները հայտնաբերել են վկայություն այն մասին, որ առաջին հերթին կարող են անհետանալ ոչ թե հյուսիսային սառույցները, այլ Անտարկտիդայի սառցադաշտերի մի մասը, ինչը կբերի ծովի մակարդակի աղետալի բարձրացմանը:

Անտարկտիդայի սառցադաշտում 112 կմ երկարությամբ ճեղք է հայտնաբերվել