ԵՄ-ն Ղազախստանի ավիաընկերությունները հանել է ոչ հուսալի փոխադրողների ցանկից
Եվրոպական միությունը Ղազախստանի ավիաընկերությունները հանել է ոչ հուսալի ավիափոխադրողների ցանկից` դրանց թույլ տալով չվերթներ իրականացնել դեպի ԵՄ անդամ երկրներ:
Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ` տվյալ որոշումը կայացվել է` հիմնվելով Ղազախստանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության բարելավման վրա:
Նշվում է, որ ԵՄ-ն իր «սև ցուցակում» ներառել է իրանական Aseman Airlines ավիաընկերությունը:










