Լոս Անջելեսի հայ բնակիչն օգնել է ոստիկաններին մեծ արագությամբ ընթացող վարորդին բռնելու հարցում (տեսանյութեր)

10:58 • 08.12.16

Լոս Անջելեսում փիքափի հայ վարորդն օգնել է ոստիկաններին մեծ արագությամբ ընթացող վարորդին բռնելու հարցում՝ «թակարդի» մեջ գցելով օրինազանցի ավտոմեքենան և կանխելով նրա փախուստը, գրում է BBC-ին:


Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել հարբած ավտոմեքենա վարելու համար կասկածվող մի տղամարդու մեքենան Կալիֆորնիայի Սան Ֆերնանդո հովտում։


Փիքափի հայ վարորդ Նարեկ Նաջարյանը KABC հեռուստաալիքին պատմել է, թե ինչպես է արագ որոշում կայացրել օգտագործել իր մեքենան՝ ոստիկանական հետապնդումը կանգնեցնելու համար:


Հեռուստաալիքը նշում է, որ կասկածյալը փախուստի ժամանակ վտանգավոր կերպով է երթևեկել՝ մի քանի անգամ հասնելով մեծ արագության և անգամ կորցնելով անվադողերից մեկը: Երբ նա մտել է Թահունգա թաղամասի նեղ բնակելի փողոց, փիքափի վարորդը նկատել է նրան և որոշել կանգնեցնել:


«Նա դուրս եկավ այդտեղից և հարված...Ես պարզապես որոշեցի հետընթաց կատարել և տեսա, որ նա արգելափակվել է։ Ես որոշեցի պարզապես թակարդի մեջ գցել նրան»,- պատմել է Նարեկ Նաջարյանը:


Ոստիկանությունը սովորաբար խորհուրդ է տալիս բնակիչներին չմիջամտել և չփորձել օգնել հետապնդման ժամանակ: Բարեբախտաբար, ինչպես նշում է հեռուստաալիքը, ոչ ոք չի վիրավորվել հետապնդման ժամանակ, իսկ օրինազանցը ձերբակալվել է: