Դանիացի պատգամավորն առաջարկել է կրակել ներգաղթյալների նավակների ուղղությամբ

16:26 • 08.12.16

Դանիացի պատգամավորը Եվրոպական միության ծովային սահմանները հսկող ուժայիններին առաջարկել է կրակել ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավակների վրա, հաղորդում է Reuters-ը:

«Միակ արդյունավետ ճանապարհը նավակները շրջելն ու նրանց հայտնելն է` «Դուք չեք կարող հատել պետական սահմանը, և եթե, այնուամենայնիվ, փորձեք, ձեր վրա կրակ կբացեն կամ ձեր նավակը շուռ կտան, և դուք լողալով հետ կգնաք»», - ասել է Դանիական ժողովրդական կուսակցության պատգամավոր Քենեթ Բերթը:

Ավելի ուշ Բերթը պարզաբանել է, որ նկատի չի ունեցել մարդկանց վրա կրակելը, այլ խորհուրդ է տվել նախազգուշացնող կրակոցներ արձակել օդ: Դանիական ժողովրդական կուսակցության մամուլի քարտուղար Սորեն Սոներգորն իր հերթին հայտնել է, որ կուսակցության քաղաքական ծրագրում չի հիշատակվում հրաձգությունը փախստականների վրա: