Ավարտվեց Ազգային ժողովի վերջին լիարժեք նիստը և աշնանային նստաշրջանը հայտարարվեց փակված

18:06 • 08.12.16

Ազգային ժողովն ավարտեց աշնանային նստաշրջանը:  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի փակման մասին:

Պատգամավորներն աշխատանքներն ավարտեցին ՀՀ պետական հիմնի ներքո՝  հոտնկայս:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ օրենսդիր մարմինը դեկտեմբերի 13-ին ևս արտահերթ նիստ կհրավիրի:

Ի դեպ, այսօր վերջին լիարժեք նիստն էր, քանի որ առջևում` 2017 թ-ին ապրիլին խորհրդարանական ընտրություններ են: