«Խելացի» ծաղկամանը հասկացնում է, թե երբ է հարկավոր ջրել բույսը (տեսանյութ)

11:29 • 08.12.16

Մեզանից շատերը կխոստովանեն, որ հաճախակի են մոռանում ջրել սենյակային բույսերը: Սակայն այժմ ստեղծվել է նորարարական ծաղկաման, որը մարդուն հիշեցնում է, թե երբ է հարկավոր ջուր ավելացնել հողին:


Ինչպես նշում է boredpanda.com կայքը, The Natural Balance անվանումը ստացած նորույթը սկսում է թրթռալ, ինչը նշականում է, որ բույսը ջրի կարիք ունի:


Աղբյուրը մանրամասնում է, որ ծաղկամանի հատուկ կառուցվածքի շնորհիվ լցված ջուրն ամբողջությամբ չի ներծծվում հողի մեջ՝ կանխելով գերխոնավեցումը: Հայտնի է, որ ջուրն աստիճանաբար է տարածվում հողով՝ կախված այն բանից, թե բույսին երբ է հեղուկ անհրաժեշտ:

 

 

«Խելացի» ծաղկամանը հասկացնում է, թե երբ է հարկավոր ջրել բույսը (տեսանյութ)