ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը կհաստատվի դեկտեմբերի 26-ին. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին պետք է հաստատվի Մաքսային օրենգիրքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթղթի նախագիծը հաստատվել է երկրների կառավարությունների ղեկավարների կողմից նոյեմբերին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով:
«Մենք սպասում ենք ձեզ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: Հարկավոր է հաստատել նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը նաև կարևոր իրադարձություն է միասնական տնտեսական տարածքի ձևավորման ճանապարհին»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը:










