ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է անվանել ԱՄՆ կոալիցիայի հարվածները Ռաքքայում

22:51 • 08.12.16

Միացյալ Նահանգների կոալիցիայի հարվածները քաղաքացիական կառույցների ուղղությամբ Սիրիայի Ռաքքա նահանգում անընդունելի են: Life.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Արտաքին քաղաքականության գերատեսչության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին: «Ռմբակոծման են ենթարկվել բնակավայրերից մեկում գտնվող շենքերը, շուրջ 18 մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են: Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար»,- հայտնել են ԱԳՆ-ում:

Գերատեսչությունում ընդգծել են, որ նման տեղեկությունը խոր մտահոգություն է առաջացնում. խաղաղ բնակիչների տառապանքներին պետք է վերջ դրվի:

«Հրթիռային և ռումբային հարվածները, որոնց հետևանքով խաղաղ սիրիացիներ են զոհվում, անընդունելի են և վճռական դատապարտման են արժանի», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: