ԱՄՆ-ում պարկուրով զբաղվող ռոբոտ է ստեղծվել (տեսանյութ)

12:39 • 08.12.16

Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները SALTO անվանումով ռոբոտ են ստեղծել, որը կարող է անընդմեջ մի քանի ցատկ կատարել ու վանվել պատից:

Science Robotics կայքի հաղորդմամբ` 100 գրամ քաշով և 26 սանտիմետր բարձրությամբ ռոբոտը կարող է վեր ցատկել մեկ մետր, իսկ պատից վանվելու դեպքում` 1,2 մետր: Շարժման համար օգտագործվում է շարժիչ ու զսպանակ, որը ծառայում է որպես էներգիայի մեխանիկական կուտակիչ:

Նշվում է, որ SALTO ռոբոտի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել աֆրիկյան գալագո պրիմատները: Վերջույթների առաձգական ջլերի շնորհիվ այս կենդանիները կարող են բարձր ցատկեր անել, ինչպես նաև` թռիչքում գտնվելու ժամանակ ծալել ոտքերն ու ևս մի անգամ ցատկել վայրէջքից անմիջապես հետո:

 

 

ԱՄՆ-ում պարկուրով զբաղվող ռոբոտ է ստեղծվել (տեսանյութ)