ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Samsung-ի և Apple-ի վեճում վճիռ է կայացրել հօգուտ Samsung-ի
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը աջակցել է էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող հարավկորեական Samsung ընկերությանը արտոնագրի համար ամերիկյան Apple ընկերության հետ պայքարում, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չեղարկել է վերաքննիչ դատարանի վճիռը, ըստ որի, Samsung-ին պարտավորեցրել են Apple –ին վճարել 399 մլն դոլար iPhone-ին արտաքնապես նման սարքավորում արտադրելու համար:
2012թ-ին դատարանը պարտավորեցրել էր Samsung-ին Apple-ին վճարել 930 մլն դոլար արտոնագրի խախտման համար: Samsung-ը մի քանի հայց էր ներկայացրել՝ փորձելով նվազեցնել սահմանված գումարի չափը:










