ՆԱՍԱ-ն հրապարակել է Սատուրնի նոր լուսանկարները (ֆոտոշարք)
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Արեգակնային համակարգի մոլորակներից մեկի՝ Սատուրնի նոր լուսանկարները, որոնք արվել են ՆԱՍԱ-ի Cassini արբանյակի կողմից:
Ինչպես նշում է The Verge-ը, 20 տարի տիեզերքի մութ անկյուններում թափառած Cassini-ն պատրաստվում է 2017թ. սեպտեմբերին բախվել Սատուրնին, սակայն նախքան այդ հասցրել է նոր կադրեր ֆիքսել մոլորակից: Հայտնի է, որ ստորև ներկայացված լուսանկարներն արվել են դեկտեմբերի սկզբին:
Աղբյուրը մանրամասնում է, որ մոտ ապագայում Cassini-ն կուսումնասիրի Սատուրնը՝ մասնավորապես` դրա օղակները: Առաքելության շրջանակում արբանյակը կգտնվի Սատուրնի հյուսիսային կիսագնդի մոտ:
Մոլորակի հյուսիսային կիսագունդը
![]()
![]()
Սատուրնի լուսիններից մեկը
![]()










