Հալեպի ազատագրումը կփոխի Սիրիայում պատերազմի ընթացքը, բայց չի նշանակի դրա ավարտ. Ասադ

14:10 • 08.12.16

Հալեպի ազատագրումը կփոխի Սիրիայում պատերազմի ընթացքը, բայց չի նշանակի դրա ավարտ: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Բաշար ալ Ասադն «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:


«Հալեպի ազատագրումը կդառնա կարևոր փուլ ահաբեկիչներից Սիրիան ազատագրելու ճանապարհին, բայց նրանց դեմ պատերազմը կշարունակվի մինչև ամբողջական ոչնչացում»,- ասել է պետության ղեկավարը:


«Ահաբեկիչները գտնվում են Սիրիայի այլ շրջաններում, և մենք կպատերազմենք նրանց դեմ»,- հավելել է Ասադը:


Վերջին հաջողությունները նախագահը կապել է սիրիական բանակի մարտունակության բարձրացման հետ: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Սիրիայի տարածքները, ներառյալ՝ Հալեպը, գրոհայիններից ազատագրելու մասին որոշումը «կայացվել է հակամարտության ամենասկզբից»:


Հալեպում կառավարական ուժերի հաղթանակը, Ասադի խոսքով, «ուժեղ հարված կհասցնի Սիրիայի դեմ տարածաշրջանային ուժերի և Արևմուտքի դավադրությանը»: