Չգիտեմ՝ որքան դեռ այն կդիմանա. Քեմերոնը մտավախություն է հայտնել եվրոյի ապագայի առնչությամբ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը մտավախություն է հայտնել, որ եվրոպական միասնական արժույթն անկում կգրանցի: Այդ մասին նա պատմել է ամերիկյան DePauw համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, հայտնում է The Daily Mail-ը:
«Չգիտեմ՝ ինչքան դեռ այն կդիմանա»,- ասել է նախկին վարչապետը:
Քեմերոնի կարծիքով՝ եվրոյի գոտուն ապագայում է՛լ ավելի շատ խնդիրներ են սպառնում: Նա ընդգծել է, որ եվրոն «չի աշխատում այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսվում էր»:
«Որոշ երկրներ տասնամյակներ շարունակ չեն տեսել այն աճը, որը կարող էր լինել: Նրանք ունեն ընդհանուր արժույթ, բայց չունեն միասնական հարկային և ֆինանսական համակարգ: Դա մեծ դժվարություններ է առաջացնում»,- ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը:










