Գերմանացիները ներկայացրել են Եվրոպայի ամենաէկոլոգիական մեքենաների տասնյակը. BMW i3-ն առաջատարն է
Գերմանական ADAC ավտոմոբիլային ակումբը որոշել է տարվա ամենաէկոլոգիական և խնայող մեքենաները, որոնք օգտագործվում են Եվրոպայում:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, այս տարի առաջատար է ճանաչվել BMW i3 էլեկտրամեքենան: Նշվում է, որ այս տարի առաջին անգամ էկո-փորձարկումները կատարվել են ինչպես լաբորատորիայում, այնպես էլ անմիջապես ճանապարհային պայմաններում:
Ընդհանուր առմամբ, փորձագետները 45 մոդել են ստուգել, որոնցից յուրաքանչյուրին 1-5 աստղ են շնորհել` կախված բնութագրիչ հատկություններից:
Երկրորդ և երրորդ տեղը բաժանել են Toyota Prius 1.8 Hybrid Executive հիբրիդը և Nissan Leaf Acenta էլեկտրամեքենան: Նշվում է, որ ամերիկյան Tesla Model S P90D-ն հայտնվել է միայն վեցերորդ տեղում:
Լավագույն ավտոմեքենաների շարքում ընդգրկվել են նաև Mercedes E220 d 9G-TRONIC, BMW 118d Urban Line Steptronic, Mitsubishi Space Star 1.2 ClearTec Top մեքենաները:










