Ստամբուլում Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել (տեսանյութեր)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Ստամբուլում գտնվող Էրդողանն ուրբաթ օրվա նամազն իրականացնելու համար Թարաբյա պալատից ուղևորվել է Մարմարա համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետին կից մզկիթը, որի ճանապարհին էլ ավտոշարասյան մեքենաներից երեքը բախվել են իրար:
Նշվում է, որ վթարի հետևանքով վիրավորվել է անվտանգության 4 աշխատակից։ Էրդողանը գտնվել է ավտոշարասյան այլ մեքենայում։










