ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ ապահովել Եվրոպայի անվտանգությունը. Յունկեր
Եվրամիությունը Եվրոպայում անվտանգության ապահովման ժամանակ պետք է հույսը դնի սեփական հնարավորությունների վրա, ԱՄՆ-ն դրան այլևս պատրաստ չէ: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է ինքներս հոգ տանենք մեր սեփական անվտանգության մասին, քանի որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ ապահովել Եվրոպայի անվտանգությունը: Այդ պատճառով մենք պետք է ինքներս դրանով զբաղվենք»,- ասել է Յունկերը:
Ինչպես նշում է կայքը, ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ կցանկանար, որ Եվրամիությունն ու Ռուսաստանն ունենային հարաբերություններ, որոնք դուրս են սովորական շրջանակներից, քանի որ Եվրոպայում անհնար է անվտանգության համակարգ ստեղծել առանց Ռուսաստանի մասնակցության:










