Թրամփը դիտարկում է Ford Motor-ի նախկին ղեկավարի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում

11:58 • 09.12.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ford Motor ընկերության նախկին ղեկավար Ալան Մալալիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում, հայտնում է ABC հեռուստաալիքը:


Ավելի վաղ Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչը հայտնել է, որ Թրամփը հանդիպել է Մալալիի և կոնգրեսական Ռաուլ Լաբրադորի հետ:


Ինչպես հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թրամփի անցումային թիմում բարձրաստիճան աղբյուրին, նորընտիր նախագահը պատրաստվում էր քննարկել 71-ամյա Մալալիի հետ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնին նրա հնարավոր նշանակումը:


Ալան Մալալին ղեկավարել է Ford Motor-ը 2006-2014 թվականներին: Այժմ նա ներառված է Google Inc. կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում:

Թրամփը դիտարկում է Ford Motor-ի նախկին ղեկավարի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում