Հնդկաստանում 6-հարկանի տուն է փլուզվել
Առնվազն մեկ մարդ մահացել է, երկուսը ծանր վիրավորվել Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ մեգապոլիս Հայդարաբադ քաղաքի արվարձանում վեցհարկանի տան փլուզման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:
Առնվազն տասը մարդ գտնվում է փլատակների տակ:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ ուշ երեկոյան: Փրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:
NDTV-ի տվյալներով՝ փլուզվելու պահին շենքում եղել է հինգ ընտանիք:










