Իտալացի զբոսաշրջիկը սխալմամբ մտել է Ռիո դե Ժանեյրոյի հետնախորշեր և սպանվել

11:04 • 09.12.16

Հարավային Ամերիկայում մոտոցիկլետով ճանապարհորդող իտալացի զբոսաշրջիկը սպանվել է Բրազիլիայում, երբ սխալմամբ մտել է Ռիո դե Ժանեյրոյի հարավում գտնվող ֆավելաներ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոսստիկանությանը:


Ոստիկանությունն արդեն պարզել է սպանվածի ինքնությունը: Նա 52-ամյա Ռոբերտո Բարդելան է եղել: Նա և իր ընկերը, որը նույնպես իտալացի է, GPS համակարգի օգնությամբ երթևեկելիս են եղել մոտոցիկլետներով: Համակարգը նրանց սխալմամբ տարել է Ռիոյի հայտնի աղքատ թաղամասերը:


Այնտեղ զբոսաշրջիկների ուղղությամբ կրակ են բացել և ստիպել են իջնել մոտոցիկլետներից: Բարդելան ստացած վնասվածքներից մահացել է, իսկ նրա ընկերոջը բաց են թողել:


Նշվում է, որ տնտեսական վատ վիճակը, գործազրկության աճը, բյուջեի դեֆիցիտը բերում են նրան, որ թմրավաճառները և այլ քրեական խմբավորումներ զբաղեցնում են քաղաքի ամբողջական թաղամասեր: