Երևանում Infiniti-ն բախվել է ոստիկանական 2 մեքենայի (լուսանկարներ). shamshyan.com
Կոտայքի մարզում երեկ ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի դիմաց Infiniti մակնիշի 70 SG 070 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ՃՈ հաշվեկշռում գրանցված Toyota մակնիշի 639 II 01 համարանիշի մեքենային, այնուհետև՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում գրանցված Վիլիս մակնիշի 074 II 03 համարանիշի ավտոմեքենային։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրը հայտնում է, որ զոհեր և վիրավորներ չկան: Ընթանում է քննություն։













