Լիոնում մեկնարկել է լույսի փառատոնը (լուսանկարներ)

14:37 • 09.12.16

Մեկամյա դադարից հետո Ֆրանսիայի նոր վարչապետ Բեռնար Կազնովը հինգշաբթի երեկոյան մեկնարկ է տվել Լիոնում Եվրոպայի փողոցային լուսավորության խոշորագույն փառատոնին, որը դադարեցվել էր երկրում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի պատճառով: 

ТАСС-ը գրում է, որ Լիոնի քաղաքապետարանը երկար ու լարված բանակցություններ է վարել Ֆրանսիայի ՆԳ նախկին նախարար Բեռնար Կազնովի հետ` ձգտելով փառատոնի անցկացման համար անվտանգության բոլոր չափանիշների համաձայնեցմանը:

«Այս երեկո փառատոնի միլիոնավոր այցելուներ կհաստատեն ոգու կայունությունը, որը կազմում է ձեր քաղաքի և մեր երկրի ուժը», - բացման արարողության ժամանակ ասել է Կազնովը: