Լուկաշենկոն խիստ քննադատության է ենթարկել բելառուսական մթերքների նկատմամբ «Ռոսսելխոզնադզոր»-ի պահանջները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խիստ քննադատության է ենթարկել բելառուսական մթերքների նկատմամբ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի պահանջները, հայտնում է «Բելտա»-ն:
Պետության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է այսօր ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծի վերաբերյալ խորհրդակցությանը:
«Մեզ մոտ, եթե անգամ ամեն ինչ կարգին լինի, այնպիսի գործիչներ, ինչպես Դանկվերտն է և մնացածները, մի կեղտ կգտնեն, ինչպես դա վերջերս է եղել: Պարզվում է, որ նրա մոտ Բելառուսից մսի կտորը կամ մի բաժակ կաթը կամ հացի կտորը չեն գնում, մթերքն այն չէ: Եվ կառավարությունն այդ ընթացքում լռում է»,- ասել է Բելառուսի նախագահը:
Խոսելով Մաքսային օրենսգրքի մասին՝ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ այն ընդունելիս պետք է ամեն ինչ հաշվի առնել:










