Թունիսում մաքսային ծառայության աշխատակիցներն առգրավել են «1 մլն դոլարանոց» թղթադրամ

16:11 • 09.12.16

Թունիսի մաքսային ծառայության աշխատակիցները Լիբիայից ժամանած մի տղամարդուց առգրավել են 1 մլն դոլար արժողությամբ թղթադրամ, ինչպես նաև թղթադրամի իրական լինելն ու արժեքը հաստատող վկայական:


Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ տեղի ԶԼՄ-ներին հղումով, 1 միլիոնանոց թղթադրամը «շատ հազվադեպ է հանդիպում, քանի որ գործածվում է միայն կենտրոնական բանկերի, խոշոր գործարարների ու նավթային ընկերությունների շրջանում»:


Մինչդեռ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հերքել է 1 մլն դոլարանոց թղթադրամ տպելու տեղեկությունը՝ ընդգծելով, որ առգրավված նմուշը չի կարող համարվել Միացյալ Նահագների ազգային արժույթի թղթադրամ: