Թեյլոր Սվիֆթը և Զեյն Մալիկը ներկայացրել են «Մոխրագույնի 50 ավելի մուգ երանգները» ֆիլմի նոր սաունդթրեքը (տեսանյութ)
Թեյլոր Սվիֆթը և One Direction բրիտանական երաժշտական խմբի նախկին անդամ Զեյն Մալիկը 2016-ի ավարտին անակնկալ են մատուցել իրենց երկրպագուներին` ներկայացնելով իերնց նոր համատեղ երգը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, նոր դուետը դառնալու է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասի սաունդթրեքը:
«Մոխրագույնի 50 ավելի մուգ երանգները» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակն իր թվիթերյան էջում հրապարակել է Թեյլոր Սվիֆթը, ով 82.2 մլն հետևորդ ունի սոցցանցում: Օգտատերերը տեսահոլովակով մեկ ժամում կիսվել են մոտ 15 000 անգամ: Այն հրապարակվել է նաև Facebook-ում:
Տեսանյութը՝այստեղ։










