Հոլանդացի գործարարը հեծանիվ-մարզասարք է ստեղծել, որով կարելի է աշխատանքի գնալ (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլանդացի գործարար Բրուին Բերգմեստերը նորարար տրանսպորտային միջոց է տեղծել, որն իրենից ներկայացնում է էլեկտրական հեծանիվի և վազքի մարզասարքի համադրությունը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, այս տրանսպորտայինմիջոցն արդեն իրականություն է: Այն կարելի է վարել և միևնույն ժամանակ մարզվել մինչև կհասնեք նախատեսված վայրը:
Հոլանդացին Lopifit անվանումն ստացած սարքը ստեղծել է մտածելով դրսում մարզասարքի կիրառման հավանականության մասին: Այնուհետև նա նախագծել է գործնական դիզայնը, համատեղել էլեկտրաշարժիչի հետ, և սարքը պատրաստ է:
Միայն թե՝ եթե սովորական էլետրական հեծանիվը գործի է գցվում ոտնակների օգնությամբ, Lopifit-ը սկսում է շարժվել մարզասարքի վրա քայլելիս, իսկ շարժիչն օգնում է 27 կմ/ժամ արագություն զարգացնել:














