ԱՄՆ-ն հանել է իր դաշնակիցների կողմից Սիրիա զենքի մատակարարման բոլոր սահմանափակումները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի հանել է ահաբեկչության դեմ պայքարում իր դաշնակիցների կողմից Սիրիա զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարման սահմանափակումները:Պետքարտուղարին և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին ուղղված համապատասխան հուշագիրը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Միաժամանակ նախագահը չեղարկել է Սիրիա ռազմական սպառազինության և ֆինանսավորման մատակարարման արգելքը, այն դեպքում, երբ նախկինում ԱՄՆ-ն Սիրիան համարում էր ահաբեկչությանը աջակցող երկիր: Հատկանշական է, որ սպառազինություն ասելով ամերիկյան օրենսդրության մեջ հասկացվում է ռազմական նշանակության ցանկացած արտադրանք:
Նման օգնության ցուցաբերման համար պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը պետք է կոնգրեսին մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացնեն և ստանան նրա հավանությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք արդեն հայտարարել էին սահմանափակ քանակությամբ զենք ու զինամթերք սիրիական ընդդիմությանը մատակարարելու մասին:










