Փոթորիկը կործանել է Էյֆելյան աշտարակի կրկնօրինակը

22:26 • 09.12.16

Յալթայում փոթորիկը կործանել է Էյֆելյան աշտարակի կրկնօրինակը, որը այս տարվա հուլիսին տեղադրվել է քաղաքի լողափերից մեկում:

Ինչպես տեղեկացնում է kp.ru-ն, դեկտեմբերի 9-ին մոլեգնող ուժեղ քամիները մինի-աշտարակի մասերը դեպի ծովն են քշել: Աշտարակի միայն մի մասն է կանգուն  մնացել:

Հայտնի փարիզյան աշտարակի 1:30 մասշտաբով փոքրացված կրկնօրինակը տեղադրվել էր հուլիսին: Ղրիմի առողջարանային քաղաքի հյուրերն ու բնակիչները սիրով էին այցելում այդ լողափ և լուսանկարվում աշտարակի ֆոնին:

Լողափի ղեկավարությունը ջրասույզների օգնությանն է դիմել` աշտարակի մասերը ծովի հատակից դուրս բերելու համար, որի հետո մտադիր են վերանորոգել այն: