Գրոհայինների հսկողության տակ գտնվող հալեպյան թաղամասերից մոտ 18 հազար բնակիչ է դուրս բերվել. Սիրիայում ռուսական կենտրոն

10:15 • 10.12.16

Հալեպի` գրոհայինների հսկողության տակ գտնվող թաղամասերից մոտ 18 հազար բնակիչ է դուրս բերվել, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին:

«Վերջին օրվա ընթացքում Հալեպի` գրոհայինների հսկողության տակ մնացող թաղամասերից Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի օժանդակությամբ ևս 17.971 քաղաքացի է դուրս բերվել, այդ թվում` 7.542 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 28 գրոհային վայր է դրել զենքը և դուրս եկել քաղաքի արևմտյան մաս:

«Սիրիայի նախագահի որոշման համաձայն` նրանք համաներման են արժանացել»,- հայտնել է կենտրոնը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին սիրիացի զինվորականները Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերից ավտոբուսներով դուրս են հանել մոտ 3 հազար խաղաղ բնակչի: