Նազարբաևը «միացել» է Աստանայում անցկացված երգային ֆլեշմոբին (տեսանյութ)

12:37 • 10.12.16

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է #Мыжиливоднойстране («Մենք ապրել ենք մի երկրում») հեշթեգով երգային ֆլեշմոբ:

Korrespondent-ի հաղորդմամբ` ֆլեշմոբի մասնակիցները քաղաքի առևտրային կենտրոններից մեկում կատարել են երգ «Весна на Заречной улице» («Գարունը Զարեչնայա փողոցում») կինոֆիլմից:

Նշվում է, որ ֆլեշմոբի տեսահոլովակին միացվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` 1999 թվականին տված հարցազրույցից մի հատված, որում նա կատարել է այդ երգը: