Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել մինչև 2017 թվականի հուլիսի կես
Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնովը հայտնել է, որ կառավարությունը կառաջարկի երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչև 2017 թվականի հուլիսի 15-ը:
Reuters-ը գրում է, որ որոշումը կհաստատվի ենթադրաբար դեկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի տարածքում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է նախարարների կաբինետի որոշմամբ` երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկի հիման վրա, անցած տարվա նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական ակտերից հետո:










