Մեքսիկայում ավտոմեքենայի սրահում այրվել են դատախազության երեք աշխատակից
Ուրբաթ Մեքսիկայի Գերրերո նահանգի դատախազության երեք աշխատակիցների մարմինները հայտնաբերվել են հրկիզված ավտոմեքենայի մեջ, հաղորդում է երկրի գլխավոր դատախազությունը:
Հանցագործությունն իրականացվել է Ակապուլկոյի մայրուղու վրա, որը հայտնի է հանցագործությունների բարձր մակարդակով: Իշխանությունները խոստացել են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պատժել սպանության մասնակիցներին:
Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է կրակով բռնկված ավտոմեքենան:
Գերրերո նահանգը ամենավտանգավորներից մեկն է Մեքսիկայում հանցագործությունների մակարդակի առումով, ինչը պայմանավորված է հանցավոր խմբերի միջև մղվող պայքարով ԱՄՆ թմրանյութեր մատակարարելու մենաշնորհի համար:










