Այսօր Օսլոյում կհանձնվի 2016 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը

10:29 • 10.12.16

Այսօր Օսլոյում կհանձնվի 2016 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը։ Այն կշնորհվի Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին` ավելի քան 50 տարի տևած քաղաքացիական պատերազմն ավարտին հասցնելուն ուղղված ջանքերի համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Նոբելյան հիմադրամի մամուլի ծառայությանը:


Նշվում է, որ մրցանակաբաշխությունը կանցկացվի Օսլոյի քաղաքապետարանում: Արարողությունը կմեկնարկի Հայաստանի ժամանակով ժամը 16:00-ին և կտևի մոտ 1-1,5 ժամ` ներառյալ հաղթողի ավանդական ելույթը:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին՝ երկրի իշխանությունների և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման (FARC) անդամների միջև կոնֆլիկտի լուծման փորձի համար: