Սոչիում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել (լուսանկարներ)

22:10 • 10.12.16

Սոչիի լեռնադահուկային շրջաններում վերջին 5 տարվա համար ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել` 63 սմ բարձրությամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է առողջարանային քաղաքի ղեկավարության կայքում:

Նշվում է, որ առատ տեղումների հետևանքով կուտակված ձյունը մաքրելու համար անհրաժեշտ է կամավորների օգնությունը:

Ձյունը սկսել է տեղալ շաբաթ առավոտյան և շարունակվել է մինչև երեկո: Օդերևութաբանների տվյալներով` 63 սմ  հաստությամբ ձյան շերտը ռեկորդային է դեկտեմբեր ամսվա համար:

Դեպի հյուրանոցներ տանող ճանապարհները ձնից մաքրելու համար օպերատիվ աշխատանքային խումբ է ստեղծվել. ընդգրկվել են 20 միավոր հատուկ տեխնիկա և 36 մասնագետներ: