Ճապոնիայում ընտրել են «Տարվա մեքենան»
Ճապոնիայում անցկացվող «Տարվա մեքենա» մրցույթի կազմակերպիչներն ընտրել են այս տարվա հաղթողին։ Տարվա լավագույն մեքենա է ճանաչվել Subaru Impreza սեդանը, որն առաջ է անցել, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Toyota Prius և Audi A4 մեքենաներից, գրում է motor.ru-ն։
Նոր «Իմպրեզան» ներկայացվել է Նյու Յորքում մարտին անցկացված մոտորշոուի ժամանակ։ Ճապոնիայում մոդելի վաճառքը սկսվել է հոկտեմբերի 13-ին, մեկ ամսվա ընթացքում ընկերությունը ստացել է ավելի քան 11.000 պատվեր։
Նոր սերնդի «Իմպրեզան» կառուցվել է SGP (Subaru Global Platform) մոդուլային պլատֆորմի վրա։
Նախորդ տարի Ճապոնիայում տարվա մեքենա է ճանաչվել Mazda MX-5 ռոդսթերը։










