Բուլղարիայում պրոպան-բութան տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից. մի քանի ցիստեռն պայթել է

12:16 • 10.12.16

Բուլղարիայում 26 ցիստեռն պրոպան-բութան տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից Խիտրինո բնակավայրում, մի քանի ցիստեռն պայթել է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝  BTV հեռուստաալիքին հղումով։


«Առնվազն 4 մարդ մահացել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել»,- հեռուստաալիքը մեջբերել է հրշեջ բրիգադի ղեկավարի տվյալները։


Միջադեպի հետևանքով մի քանի կառույց է փլուզվել, 12 մարդու հանել են փլատակների տակից։


Հիմնականում այրվածքներ ստացած տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։


Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները։


Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 5.30-ի (երևանյան ժամանակով՝ 7.30) սահմաններում։


Երկրի ՆԳՆ աշխատակիցները փակել են բնակավայր մուտքերը՝ նոր պայթյունների մտավախություն ունենալով։

 

Картинки по запросу В Болгарии грузовой поезд сошел с рельсов, есть погибшие