Վենեսուելայի իրավապահները Սուրբ ծննդյան տոներից առաջ 4 մլն խաղալիք են առգրավել
Վենեսուելայի ոստիկանությունը ձերբակալել է Kreisel ընկերության երկու մենեջերների, ովքեր զբաղվում էին մանկական խաղալիքների ներկրմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանք մեղադրվում են խարդախության մեջ։ Խաղալիքների գների մեջ սպեկուլյացիաներից բացի, նրանք Սուրբ ծննդյան տոներից առաջ խաղալիքները միտումնավոր պահել են իրենց պահեստներում չափազանց մեծ պահանջարկ ստեղծելու համար:
Վենեսուելայի սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության տվյալներով՝ ընկերությունից առգրավվել է, ընդհանուր առմամբ, չորս միլիոն խաղալիք: Այժմ դրանք վաճառվելու են ավելի ցածր գնով:
Գործակալության հայտարարությունում նշվում է, որ իրենք թույլ չեն տա «տնտեսական հանցագործներին» զրկել վենեսուելացի երեխաներին խաղալիքներից:
Անցած շաբաթ Վենեսուելայի կառավարությունը հրահանգել է մասնավոր ընկերություններին Սուրբ ծննդից առաջ իջեցնել մի շարք ապրանքների գները:










